Մենարան Վարդան Հակոբյան

Ես հիմա ապրում եմ

Վարդան Հակոբյան

Ես հիմա ապրում եմորպեսմոռացված հուշ։Անընդունելի մատաղ եղավ սերս։Ինձ քեզնից հեռացնող քայլերես չունեի։Ու չունեի ոտքեր՝ ինձ քեզնից հեռացնող։Դու ինձ քո քայլերը տվիր,որ հեռանամ։Եվ ես հեռանալիսքալյում եմ այնպես,ասես նոր-նոր եմ քայլելըսովորում։Հիմաիմ ճանապարհը առաջին անգամանվերադարձ է։Փուշը ծակում է ու նրա ծայրին փայլում էարյանս կաթիլը (ոչ վերջին).բարեւ, փուշ։Քարը սուր շեղբով դիպչում է սրտիս,բայց շունչս դեռ չի հատել վերջնականապես.բարեւ, քար։Մահը թափառում է մոտերքում, բայց դեռչի ուզում գալ,իր կամքն է՝ երբ ուզենա՝ ես կամ։Երբ ընկնեմ վիրավոր քարերի մեջ, մարդկանցից հեռու,կխնդրեմ Աստծուն, որ ոչ մի վայրի շուն կամ գազան ինձ չմոտենա, չմոտենա ինձ ոչ մի սողուն,իմ հոգնած մարմինը եւ հոգին քրքրվեն միայներկնքից իջնող թռչունների կտուցներով։