Ես շատ եմ թույլ
Վարդան Հակոբյան
Ես շատ եմ թույլ՝Չխաբվելու համար։Ես էլ երեխա չեմ, էլ մեծ չեմ, փոքր չեմ,Մաքուր չեմ, Անմաքուր չեմ...Ճշտեք չգիտեմ՝ թե ով եմ,Երբ ես ես չեմ, Երբ դու չեմ...Չգիտեմ, գուցե ինչ-որ շան որդի եմ,Որին ես ներել չեմ կարողանում։Իսկ դու կարող ես ընդհանրապեսՊարզ նայել ձեր փողոցի ամենՔարին, ծառին,Ուր վաղուց գիր չեմ թողնումՏերեւների տեսքով, անձրեւների տեսքով եւՏեսքով այն խոսքերի,Որ արտասանում ես։Ես տարված եմ քեզ սպասելով։Դու ինձ սպասելով ես զբաղված։Ինչո՞ւ։Շատ վատ ես սպանում։ ՆույնիսկՉգիտեսՍպանելու ձեւը։ Բայց, թող ներվի,Իմ արյամբԳեղեցկանում են ձեռքերդ ավելի։Ձեռքդ մեկնիր (երկար է, կհասնի)Եվ իմ խորքերիցհանիր չգրված երգեր,Կարդալու փոխարեն... ծիծաղիր կամԱրտասվիր։Արի։Հ.Գ.Զանգիր, բան ունեմ ասելու։