Ես ոչինչ չգիտեմ
Վարդան Հակոբյան
Ճանապարհը գնում է այնքան, մինչեւ դուրս է գալիսմառախուղից։ Առուն քաշում, լեռանը տանում էիր ետեւից։ Իսկ սեւը սատանայի սանրվածքից ընկածմութ մազափունջ է։ Ձնծաղիկը բուսել է հակառակուղղությամբ՝ արմատները դեպի վեր, կապույտի մեջ խրած։Ցուրտ խոսքեր՝ աղջկա տաք մարմնի վրա։ Ձյունի հարդարանքներ՝քամու մատներով։ Սաղարթախիտ աչքերի մեջ՝քնած փետուրներ։ Անտառապահի կինը գժվում էերազների մեջ իրեն սիրահետող Պանի համար։ Ձին կանգնելետեւի ոտքերին, ժայռի խուլ ականջին ինչ որ բան է խրխջնում։Կենտրոններն անվերջ դառնում են արվարձաններ։ Մելիքները գիշերըկրծում են ծառի արմատները, ցերեկները՝ սաղարթներին թառած, երգում։Գիրքը, որ ընթերցել եմ հազար անգամ, դեռ երբեք չեմ բացել։Մեր օրը ինչ որ մեկի մղձավանջոտ երազն է։ Թարթիչները կապարե ծառեր են՝ կոպերի վրա։Բարձր բերդի տակով ջրի նման գալիս, ջրի նման գնում էվայրկյանը, որ մերը չէ։ Իսկ այն ինչ ունենք, անընդհատկորցնում ենք։ Ես «հոտից դուրս» եմ, որ հոտըիմ ներսում պահեմ։ Ժենգյալով հացի մեջ մանուշակներ գցեք անկտրել։Ճանապարհից արյուն է հոսում։ Եվ երգող աղբյուրը չգիտե, որ ինքը երգում է։