Մենարան Վարդան Հակոբյան

Ես քեզ սիրում եմ

Վարդան Հակոբյան

Ես քեզ սիրում եմ:Ճանապարհն իմ տան ասես քայլերիդՇոյանքից է, որ կանաչ է մնումՁմռանը անգամ:Եվ իմ աչքերի վայելած լույսըՔո հայացքներն ենՆրբանազորեն աշխարհին մաղում:Ես քեզ սիրում եմ:Հոգնած թեւերդ մի թող կծկվեն Տխրությանս մեջ,Թող որ թեւածեն,Որքան ուզում են. Թռիչք է կյանքը:Շուրթերդ դող ու թրթիռ են երգի,«Լորիկ» երգեն թող,Սիրավոր լորիկ,Որ զգամ՝ դու էլ լորիկ ես մի քիչ...Ես քեզ սիրում եմ:Ամեն-ամեն օր գալիս ես, անցնումԱչքերիս միջով,Բայց եւ խենթությամբ քո աղջկական Իմ մեջ ես մնում,Ամփոփվում ես իմ մաքուր թեւերումՈւ փայլ տալիս ինձ,Ինչպես որ լույսը՝ լուսամփոփներին,Ինչպես համբույրը՝ վառվող շուրթերին:Ես քեզ սիրում եմ,Ու չեմ հասկանում՝ ինչո՞ւ չես իմը, Երբ քեզ սիրում եմ...