Մենարան Վարդան Հակոբյան

Եվ աղջիկը

Վարդան Հակոբյան

Եվ աղջիկը դաշտերի մեջ հալվում, հալվում՝Մայիս տեսած ձյունի նման,Ու պահվում էԾաղկունքի մեջ,Ասում.- Գնա արեւը բեր:Նժույգ չունեմ ասպետականԵվ, իհարկե, ես ասպետ չեմ:Բայց գնում եմ, վերադառնում՝Արեգակը իմ սիրո մեջ:Դառնում եմ, բայց ինչ եմ տեսնում.Աղջիկն արդեն առու դառել,Ինչ-որ բանի մասին անվերջ կարկաչում է:Պսակվում եմ առվակի հետ...Բայց չեմ սիրում հեքիաթները՝Նրա համար, Որ... հեքիաթ են: