Մենարան Վարդան Հակոբյան

Երբ դու իմն ես եղել մի ծաղիկ

Վարդան Հակոբյան

Երբ դու իմն ես եղել մի ծաղիկ,ուրեմն՝ ուրիշին - թեկուզ մի վայրկյան -երբեք չես լինի։Ես շոյում եմ քո արյունը վառվողեւհեռանում եմ,եւ արեւին պարզում ինքս ինձ՝ որպես մաքուր զոհ։Գիտեմ, որ երբեքչեմկորցնելու քեզ։Քո խոսքերից մեկը տուր ինձ՝ նրանովհատեմ երակս - մի քիչ թափվի արյունը-ու սիրտս փրկեմ անվերջ ուժգնացած արյան պայթումից։Իսկ դու իմն ես ոչ թե մի ծաղիկ,այլ հազար ու մի դարեր ու երազ...