Աղջիկներ
Վարդան Հակոբյան
Նուրբ ձեւերի մեջ նրանք տանում են երազները այն,Որոնք ամենուր հետեւում են ինձ,Եվ ես չգիտեմ։Օրս ամփոփ է նրանց թեւերում։Նրանք գուցեեւ չեն էլ հասկանա,Որ ինձ պես խենթիԹեժ այրումներում իրենք այնքան կան,Որքան իմ թաքուն տվայտանքները՝Մի գգվանքի մեջ հալվել-կորչելու։Նրանք չգիտեն,Ես էլ չգիտեմ։Ես առաջկտրուկ չեմ ուզում խաղալ իմ երազի հետ,Ի՞նչ իմաստ ունի,Աղջիկները ինձ ճիշտ չեն հասկանա։Ամեն-ամեն ինչ,Իսկ դա կարող է լինել եւ թեկուզ մի մեղմուշ հայացքԻնչ-որ աղջկա -Ես ընդունում եմ՝ որպես թե անձրեւ։Աղջիկներն ինձ ստիպում են զգալ,(Կարծում եմ՝ իրենք գիտե՞ն, թե ինչով), Որ ես թռչում եմ։Ես ա՛յն թռչունն եմ,Որ իր թեւերը՝ անձրեւից հետո,Չորացնում է միայն թռիչքում։