Երեխաները
Վարդան Հակոբյան
Դրսում խաղում են երկու երեխա,մեկը... մայրս է։Բալիկս բռնում ձեռքը մայրիկիսեւ ցույց է տալիս իր իսկ կառուցածխաղատնակը, ապա զարմանում՝տես որ տատիկը որքան... մանուկ չէ,նույնիսկ դժվար է ուզում հավատալ,որ... իսկական էտնակն այս քարե։Բայց համոզում է թոռնիկը նրան,համոզում է նա, որ իր տատիկըտատիկ դառնա եւ... խաղատնակում։Ես պատուհանից նայում եմ նրանցեւ տեսնում եմ, որ մորս չի թվում,թե... երեխա չէ։Խաղում են նրանք,խոսում են,վիճում,հետո թոռնիկի «դու ճիշտ չես ասում»խոսքից նեղսրտում է տատիկը մեկեն,մատով «ջնջում» է արցունքը աչքի. - Կսա՞զի սուտն ինձ...Թոռնիկը նրա աչքերին նայումեւ լացակումած,պռոշ է անում...ՈՒ մայրս հանկարծ դառնում է տատիկ,ու մայրս հանկարծ հիշում է ասես, որ երեխա չէու երեխային իր գիրկն է առնում,սիրում,գուրգուրում.- Վո՜ւյ, ես քոռանամ...Դրսում խաղում են երկու երեխա,ցրտերն ընկնում են, գնամ՝ տուն կանչեմ...