Երկու մանկություն
Վարդան Հակոբյան
Ձյունածածկ ճամփովՔայլում է հայրս՝Իմ ձեռքը բռնած,Եվ ինձ հույս տալիս՝Թախիծը հոգուԽորքում թաքցրած.-Պետք է դիմանալԴժվար օրերին...Այսպես հույս կտանՄիայն մեծերին։Ու լուռ եմ մնումԵս մեծավարի։Սակայն մի պահ անցԱրցունքներ եմ եսՆկատում իմ հորԱչքերում հոգնած.Լալիս էր հայրս։-Ինչո՞ւ է լալիս,Չլինի՞ մրսեց,-Մանկան զարմանքովՄտածեցի ես։Բայց վերարկու կարԵրկուսիս հագին,Եվ սիրտս լացովԼցվել էր արդեն,Երբ հայրս խոսեց.-Այստեղ եմ թողելԱյսպիսի մի օր՝Իմ մանկությունըՍոված ու տկլոր։Հենց այս թփի մոտՈւ այս ծառի տակՑրտից կուչ եկել,Լալիս էր մենակ.Հագին էլ չուներՀնամաշ մի լաթ...Ես փոքրիկ էի,Ես չէի կարողՀասկանալ նրան,Միայն դիմեցիՀարց տալու նման.-Գուցե գտնվիՄանկությունը քո,Արի որոնենք...Նա նայեց անթարթԽորքը աչքերիս,Ժպտաց տխրությամբՈւ խոր հառաչեց.-Ուր է՝ գտնվեր...-Իսկ ի՞նչ կանեիր,Եթե գտնվեր,-Նորից խոսեցիՄանկամտորեն...-Ինչ որ կա հագիս,Կտայի նրան.Մերկ կմնայիՁյուներում ձմռան,Միայն մի անգամՏաքանար եւ նա...ՈՒ խղճահարված՝Չգիտեմ ինչպեսԱսացի հատ-հատ.-Ես էլ կտամ իմՇորերը նրան...Մենք քայլում էինքՄթության միջով։Ու ինքս իմ մեջՄեծացել էի,Մեծացել այնքան,Որ խորհում էիՀայրիկի նման.-Թող էլ այսուհետՈչ մի մանկությունԴրսում չմնա...Եվ ձեռքը բռնածՄանկացած իմ հոր՝Խոհերով բարիՏուն էի գալիսԵս մեծավարի...