Մենարան Վարդան Հակոբյան

Երկրային ճամփից շեղվածները

Վարդան Հակոբյան

Ես սկսեցի ունկնդրել իմ ոտնաձայները, որովհետեւ ուզում էի ինձ տեսնել։ Եվ, բոլորն անխոս համաձայն են, որբոլորից մեկն էլ ես եմ։ Այսպես դրսում չեմ։ Նարեկ էր շշնջում հայրս,եւ ես հայտնվում էի յոթերորդ երկնքում, որտեղ, ավաղ, վաղուց չեմ լինում։Անձեւ տողեր, անշուշտ՝իմ պատկերով։Հորիզոնը մայրություն է անում թռչուններին եւերկրային ճամփից մշտապես շեղված պոետներին, որ մի քիչխախտված են լինում, սովորաբար (տեսնես ո՞ւր ենայն ճամփաները, որ առանց Սարոյանի քայլերի չեն կարող գալ ու գնալ)։-Աշխարհը ծուռ է ստեղծված,- սրտմտում էր Դարչին ապերը՝ չխմած ժամանակ, եւաջուձախ չէր խնայում, մինչդեռ երբ գինովանում էր («երբը» շատ քիչ էր լինում),դեռ որձակի ձեն չլսած քնքուշ բառեր էր հնարում ամենքի համար։Ես ոչ անմեղ եմ, ոչ անմեղ չեմ, կյանքս արտաժամյա ժամադրություն եղավ, եղավ թռուցիկ մի հանդիպում՝ ձեր սիրուց դուրս, բոլորին սիրելու չափ ատելի եմ ինքս ինձ,ես պարզապես Ակուփյան Վարդանն եմ (Հակոբ մեր շենում չի եղել)։Ժամանակի ջրերի վրայով սահում է ինչ-որ ժպիտ, եւ վիշտն է վարումնավը։Երկինքն ու ծառը հավքերին սպանում են հավասարապես։ Մտքին տանողը միտքն է, աստղինտանողը՝ չգիտեմ ով։ Մուգ վայրկյաններ՝ անշտապ երկնքի ներքո։Անթիվ ճանապարհներ կան աշխարհում, որ գնացել ու չեն եկել՝ հարգելի կամանհարգելի պատճառներով։ Եվ ես չեմ գնում, որ հասնեմ ինչ-որ տեղ, եսպարզապես ուզում եմ իմ քայլերով վերադարձնել ճանապարհները, որոնքոտքերի դրոշմանշաններ են հողին եւ նշանակում են՝ ներկայություն։Իմ ընթացքը երբեք համախոս չի եղել։ Ես անհամաձայն մարդ եմ ընդհանրապես։ Եվմութի բաց դռների առաջ, քանի՜ դար է, ծաղիկներ է ծամում գայլը։ Լուսինըոռնում է։ Զարմանում եմ՝ ոնց է այսքան տարիներ ցավը ինձ դիմանում։ Ես ծաղիկներ եմ մեկնում իմ ցավին եւ ունկնդրում նրա գնացո՞ղ, թե եկող ոտնաձայները։ 11.01.04թ.