Զրույց սև թթի, սպիտակ վերնաշապիկի, մերկ թագավորի, Պըլը-Պուղու, թթի օղու և այլնի մասին
Վարդան Հակոբյան
(Ժողովրդական)Սեւ թթենու տակ,սպիտակ վերնաշապիկը հագին,շուրթերին՝ սեւ թթից էլ սեւ բառեր,նստել է Մելիք Շահնազարը՝ Հայոց Արեւելից աշխարհ Արցախի տերն ու արքան,որ երկրի դարպասները բացել է շեյթանների առաջ,ունկերում ձենն է Պուղու.-Թագավորը մերկ է...-Հա, հա, հա...,- քրքիջների արձագանքըերաշտ տարվա սեւ քաշերի սեւ երամի պես միանգամիցվրա է տալիս, ծառին էլ թո՞ւթ կմնա։-Պուղի, չեղավ,- Մելիքն է,- ազգն ինձ կուտի, ո՞նց թե՝ ես մերկ եմ, միտքն այս ուզում եմ մեկնել։Սեւ թթենու սեւ թութըմի սպիտակ երակ ունի.-Թագավորը մերկ է... ազգի խաթրու,որ մարդիկ չասեն՝ մենք սոված, տկլոր,թագավորը տես ոնց է հագել...-Հա, հա, հա...,- քրքիջների արձագանքըերաշտ տարվա սեւ քաշերի սեւ երամի պես միանգամիցվրա է տալիս, Շոշում էլ թո՞ւթ կմնա։Սեւ թթենու սեւ թութըմի սպիտակ երակ էլ ունի.-Թագավորը մերկ է... գիտեք՝ ինչո՞ւ,որ իր հագնելիք-կապելիքն էլ ազգը վայելի,իր տերությունում սոված ու տկլոր մարդիկ չլինեն։-Հա, հա, հա... ,- քրքիջների արձագանքըերաշտ տարվա սեւ քաշերի սեւ երամի պես միանգամիցվրա է տալիս, Ղարաբաղում էլ... թոթդ կմնա։Սեւ թթենու սեւ թութըմի սպիտակ երակ եւս ունի.-Թագավորը մերկ է... Ի՜նչ տգետ ազգ ենք,դարեր պետություն, թավագավոր չենք ունեցելեւ մինչեւ հիմա չենք էլ իմանում՝ էլ ի՞նչ թագավոր, որ մերկ չլինի։-Հա, հա, հա... ,-քրքիջների արձագանքըերաշտ տարվա սեւ քաշերի սեւ երամի պես միանգամիցվրա է տալիս։-Չէ, չէ սեւ թութը սեւ է, թագավորն ապրած կենա,սեւ թութը թե որ սպիտակ երակ ունենար,սեւ թթից էլ օղի դուրս կգար,- ժպտում է Պուղին։Սեւ թթենու տակսպիտակ (արդեն՝ սեւ) վերնաշապիկը հագին,շուրթերին՝ սեւ թթից էլ սեւ բառեր,նստել է Մելիք Շահնազարը՝ բաժակը ձեռքին քարացած, իսկ Պուղինխմում է սպիտակ, սպիտակ, խնկահամ թթից դեռ չքաշած օղին.-Կենացդ, Ղարաբաղ...