Մենարան Վարդան Հակոբյան

Թե աչքերիդ աչքերով

Վարդան Հակոբյան

Թե աչքերիդ առջեւով միշտ,-Ընդգծելով իր կապույտըՀորիզոնում,Խենթ Խաչենը չգար - չանցներ,Ով կասեր, թե՝Գեղեցիկ են քո աչքերը։Թե դու կանգնած չլինեիրԿարոտաշատ ժայռածերպին՝ ոտքերիդ տակՉխոսեին քարերը մերԽենթ մանկության,Ով կասեր, թե՝ ուրիշ չես դուՈւ օտար չես այս աշխարհում։Արցախը թե չունենայիրՔո սրտի մեջ,Ով կասեր, թե՝ դու սիրտ ունես։Արեգակը,Նայիր, ահա, քո հայացքիՀայելում է շտկում կրկինԻր ընթացքը հավերժականՈւ տխրազոր։Կոհակ-կոհակ պահն է հոսումԾառի մոտով,Քարով-գետովԵվ պահն ի վեր՝ ընդդեմ հոսքին,Մաքառում էՄեր երազը - նշանը մեր,Մեր նշանը - երազը մեր։