Թեւթեւ, մանրամաղ
Վարդան Հակոբյան
Թեթեւ, մանրամաղԼուսնի լույս լիներ։Եվ կանուշանար գիշերը ամռան՝որպես համբույրըիրար չհասած շուրթերի միջեւ։Խավար է սակայն,Գիշեր է՝ տգեղ, նույնիսկ ավելի,քան սրիկայի արդարացումը։Եվ ես գնում եմ՝ ապավինելովիմ ճանապարհին.ձեռք ու ոտքերով տնտղում հողը,տեսնում եմ... հողո՜վ։Թեթեւ, մանրամաղԼուսնի լույս լիներ։Եվ այս ամենը գոնե հեքիաթ չէ,որ ինչ-որ տնակ հայտնվի ճամփին,որ ինչ որ աղջիկճրագը բռնած կանգնի իմ դիմաց,ասի՝ ինչ լավ ես արել, եկել ես,եւ անուշանա գիշերն ավելի,քան դա կարող է այս երգում ասվել։Բայց դառն է մութը։ Այն արձագանքն էքո գորշ լռության,գիշեր,որ չունի ճամփա ու դռնակ։Թեթեւ, մանրամաղԼուսնի լույս լիներ։