Մենարան Վարդան Հակոբյան

Թիթեռնակի թեւեր են

Վարդան Հակոբյան

Թիթեռնակի թեւեր են աչքերդ, -Ծաղիկը խոնարհ շնչում է կրծքիդ,Ջուրը ցատկի մեջ երկինք է բերում,Օրը իր շոգում փնտրում է ստվեր,Ես սպասում եմ մի հատիկ խոսքի։Աստծո դուռն է ծեծում Նեմրութը, -Լեռան կողն ի վար փայլում է առուն,Աղբյուր Սերոբի թուրն է շողշողում,Հայոց ծովերով սար ելիր, Սոսե՛,Հետքերը լույսի ակունքներ են թեժ։Աղավնու թեւը խայտում է Քիրսին, -Ցավի կրակը ձյունով չեն մեղմում,Գնդակահերթը դարձել է գոտի,Ձեռքին հուր ունի Արմենն արցախցի,Եվ կալի ճամփան հասկ է հավաքում։Կուլան սարերի ուսին փշրվեց, -Լեռն ի վար խոսող հազար ջրիկ կա,Պատիժն ու սերը երկվորյակներ են,Ես հոգուդ վրա կամար եմ փիրուզ,Եվ բաց դուռ ես դու հավերժի վրա։