Թոնրահաց
Վարդան Հակոբյան
Ես հիմա ո՞ւմ խնդրեմ, որ մի ճամփորդականգիշեր ընձեռի ինձ այն իջեւանատանը,որ դեռ չեմ կառուցել։Բեհեզդեբուղի մատը խառն է բացակայությանդ մեջ,որը բազմապատկում է ամայության անապատը։Համբուրում եմ բացվող առավոտը եւ արծաթված շուրթերով ասում՝բարի լույս,անգամ նրան, ով այդ պահին դաշույն է բարձրացրել, որ խրի կողս,բոլորին ասում եմ՝ բարիաջողում։Թոնրից մինչեւ տուն՝ նոր թխված հացի ճանապարհն է,ճանապարհն է երգի,եւ խոնչան ուսերին, ծամը կրծքին, ոտաբոբիկ այն ո՞վ է վազում։Որքան թեժ են քարերը,թե՞ պարզապես բոբիկ ենք։Ես քայլում եմ եւ այն ժամանակ,երբ կանգնած եմ ու չեմ քայլում։