Ժամանակի ընթացքն իրերի մեջ
Վարդան Հակոբյան
Ես գնում եմ այն ուղիով, որ միակն է։ Եվմութը չեմ համարում մութ։ Դեռ իրար հետ ծանոթ չէինծնողներս, երբ ես որոշել էիմի օր անպայման աշխարհ գալ։ Որոշել էի եւ՝ վերջ։Ցավը սրտի տեղն այնպես է իմանում, ասես մասնակցել էԱստծո հետ նրա արարչությանը։ Լույսի միջից մութը չի երեւում, թեեւմութի միջից լույսը երեւում է առավել չքնաղ, քան լույսն է։Ես հաճախ ապավինում եմ ոչ թե հույսին, այլ անհուսությանը։ ԻսկԻսահակյանն ինչո՞ւ է հարցնում՝ քույրիկ, ասա, որն է ճամփան Բինգյոլի,երբ իրենից լավ աշխարհում ոչ ոք չգիտե այդ ճանապարհը։Աշխարհի բոլոր աստղերը, որքան լսել եմ, երգում են նույն լեզվով։Ճշմարտությունը շարունակում է մնալ ոտնատակված այն ուղին,որով անցնում են արքաները՝ասպատակելով ամենը, ինչ հնարավոր չէ ոչ մի լեզվով արտաբերել։Գույներն անգունության դրսեւորում են։ Պոնին, անվերապահ գեղեցիկ եւանտեր խրխնջում է երկնքում՝ կղիմինդրե տանիքի վրա կապույտի,մինչդեռ ֆոլքներն, ահա, իր համարհանգիստ քնել է անեզրական մարգերի եզրին, առվի մոտ։Չլինեին տարածքները ներքին, մարդ աշխարհում տեղ չէր ունենաթեկուզ մի քայլ անելու համար։ Ոչ մի ճանապարհի վրա։ Նժարեցիմութն ու լույսը, մութի նժարը քաշեց՝ որովհետեւ մութի մեջ հույսը շատ է ավելի։ Իսկ երազը լույսի հայցվոր է...