Մենարան Վարդան Հակոբյան

Ժայռերը՝ անհանգ

Վարդան Հակոբյան

Ժայռերը՝ անհանգ,Ծաղիկներն՝ անհանգ, քեզ հետ երգ են մի,Որ ես եմ գրելԵվ ես չեմ գրել...Քեզ երբեք, երբեք չասած բառերսՀուլունքներ արել կիսաբաց լանջիդ,Ծոցիկդ ի վար,Երջանկություն ես բերում ճամփեքին,Որ խենթությունիցՔեզանից ահա արագ են վազում։Քեզ հետ վազում են եւ ծաղիկներըԵվ այս ժայռերը,Եվ դաշտերը այս...Ապա խանդում են, որ իրենց լքում, մտնում ես ծովը՝Անբոց այրումդ մեղմելու համար։Եվ համբույր -համբույր ալիքներն ասեսՔեզանից բույր են տանում դաշտերին։Իսկ դու արձակված ծաղկեփնջի պեսՑրվում-ցանվում ես ջրի երեսին։Ես տրված ծովի խենթացումներին,Չգիտեմ՝ գնում,Թե հենց քշվում եմ,Եվ ծաղիկ-ծաղիկ հավաքում եմ քեզ...Ժայռերը՝ անհանգ,Ծաղիկներն՝ անհանգ, քեզ հետ երգ են մի,Որ ես չեմ գրել,Եվ ես եմ գրել...