Ժպիտ
Վարդան Հակոբյան
Կապույտ երկնքիցԿախվեց արեւի ղողանջը դեղինԵվ ազդարարեց ողջ աշխարհով մեկԳալուստը գարնան...Իսկ ես, որ կանգնել փոքրիկ բլուրինՈւ նայում էի ծիծաղող հեռուն,Իմ ամբողջ ձայնով կանչեցի հպարտ.- Գարուն է գալիս...Եվ փոքրիկ ժայռը, որ ինձ պես վաղուց Նետել էր արդենՁմռան վերարկուն,Իր արձագանքով խոսքս հաստատեց.- Գարուն է գալիս... Արեւից պոկվածԿարմիր մի ժպիտ թավալվեց կանաչԽոտերի վրաԵվ անցավ բացվող ծաղկանց շուրթերով...