Մենարան Վարդան Հակոբյան

Ժպտա մի քիչ

Վարդան Հակոբյան

Տխրությունդ ստվերի պեսՁգվում է պարզ օրվա վրա,Ժպտա՛ մի քիչ...Գեղեցկությու՛ն,Հմա՛յք է պետք այս փողոցին, Քաղաքի՛ն այս,Ողջ աշխարհի՛ն,Եվ պետք է ջերմ բույր ունենան,Այն օրերը, որ պիտի գան.Ժպտա՛ մի քիչ։Թող կարոտից չթառամենՍածիլներն այն երազների,Որ տնկել ենքԺամանակի հայացքի մեջ։Ժպտա մի քիչ, ժպտա, ժպտա՛...