Մենարան Վարդան Հակոբյան

Իմ աչքերի դեմ

Վարդան Հակոբյան

Իմ աչքերի դեմ հորիզոններ են.-Դու հեռացել ես մինչեւ գիծը այնեւ այն սահմանը,ուր չեն երեւում։ Ես քեզ չեմ տեսնում.Աչքերս քեզնով վարագուրվել են։Դու մոտեցել ես մինչեւ գիծը այնեւ այն սահմանը,ուր չեն երեւում։ Ես քեզ չեմ տեսնում։Ներիր, իհարկե,քեզ շփոթում եմ ծաղկած ծառի հետ,որ զարդարում է օրերը՝ ճերմակ ծաղկաթերթերով,քեզ շփոթում եմերակներիս մեջ մոլեգնող արյանվարարումի հետ,նաեւ՝ անկման հետ տրամադրության։Ես քեզ չեմ տեսնում, չեմ տեսնում այնպես,ինչպես կուզեի տեսնելիսկապե՛ս։Եվ... քեզ չեմ գտնում։Եթե գտնեի՝ էլ չէի փնտրի,իսկ ես սիրում եմքեզ եւփնտրելը...