Մենարան Վարդան Հակոբյան

Իմ ափից ջուր են խմում հրեշտակները

Վարդան Հակոբյան

Ես քայլում եմ այն ուղղությամբ, որըինձանից առաջ գոյություն չի ունեցել։Խնդրում եմ «պետական մրցանակի դափնեկիր» եւ«շքանշանակիր» բառերից հետո, այլեւսչգրել... բանաստեղծ, որ, Աստված մի արասցե,հանկարծ ոռնոց չարձակեն Հոմերոսի ոսկորները։Եվ հիշեք, որ Նոբելյանից բարձրմրցանակ եւս գոյություն ունի, դա, ինչպես ասում են(Սարոյանն ու Կաֆկան վկա),Նոբելյան մրցանակի չարժանանալն է։Վերոնիկայի վարսերից լույս է կաթկթումափիս մեջ, որտեղից ջուր են խմում մի սպիտակ ձի եւսիրուց երբեք չկշտացող հրեշտակները։