Մենարան Վարդան Հակոբյան

Իմ բանաստեղծություններն

Վարդան Հակոբյան

Իմ բանաստեղծություններն առաջինը քեզ էի կարդում,դեռեւս՝ նորավարտ, տաք-տաք բառերը, թեժ, շատանգամ իմ անփութության պատճառով՝ թոնրապողըկպած տողին, կարդում էի...Ու երբ ընթերցում էիքեզ համար, բանաստեղծություններս նոր միայն դառնում էինբանաստեղծություններ, բառերը իրենց մեջ էին առնումաչքերդխորախորան, շիտակությունը՝ քայլիդ,շարժումիդ,ձայնիդ, շնչիդ...Հիմա ուրիշ է։Տեսնես որտե՞ղ են մեր սարերը։ Գնամ, աստղաշատմի գիշեր ագուցեմ ծաղկած մի դաշտի ծայրին, այնպես,որ ոչ-ոք չիմանա,պատմուճանի պես գցեմ ուսերիս, ու այդ պատմուճանիծոցագրպանից հանեմ առվակախոս ու զուլալ սրինգս...-Այլեւս չեմ գրելու... Կմեռնեմ՝ բայց չեմ գրի։ Այսինքն՝եթե նորից ուզենաս հեքիաթներ լսել, կարող է՝էլի գրեմ... Մնաք բարով, իմ չգրվելիք բանաստեղծություններ... 14.05.95թ.