Մենարան Վարդան Հակոբյան

Իմ մեջ ապրում են

Վարդան Հակոբյան

Իմ մեջ ապրում են անանուն գույներ,Դու նրանց մասին գուցե ավելի լավ գիտես, քան ես,Ինձ մի հարցրու։Ոչ ոք չի ստիպում հավաստիացմանԽոսքեր շշնջալ իմ սիրո մասին, բայց շշնջում եմ,Հետո պարզվում է՝ ծռել եմ հոգիս։Քանի անգամ եմ ես այս թփի մոտԿանգնել սրտնեղածՈւ նրան ոչինչ, ոչինչ չեմ ասել, «Թուփը ինչ գիտե».Բայց դու տեսնում ես,Նա ինձնից լավ է զգում գարունը։Կամ՝ այնպես հեշտ եմ երբեմն խաբվում,Որ քիչ է մնում թափանցիկ պահըԻր ճչան փայլով Իմ ժամը խլի։Իմ մեջ ապրում են անանուն գույներ.Ի վերջո, միայն դու պիտի ասես,Թե ով է նրանց անուններ տալու,Որ ես վերջապես,Գոնե ինքս իմ անունն իմանամ։Իմ մեջ ապրում են անանուն գույներ։