Մենարան Վարդան Հակոբյան

Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ

Վարդան Հակոբյան

Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ,խոսքեր է ասում միամիտ ու պարզ...Եվ ոտից-գլուխ սեր է ու հմայք,բայց ինքն այդ մասին դեռ բան չգիտե,դեռ չեն հասցրել ասել այդ մասին։Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ...Կիսատ է թողնում բառերը հանկարծեւ շարունակում միտքը... ժպիտով.մատչելի է ինձ ժպիտն ավելի,եւ ավելի է իմն ու հայերեն։Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ,տեսնես ինչո՞ւ է այսքան ուշացել.ասե՞մ, որ սիրուց ես գիժ եմ արդեն,բայց նա... միամիտ, ինձ չի հասկանակնայի, գուցե կժպտա միայն։Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ...Հավք է, թե մեկնեմ ձեռքս՝ շոյելու,վախենամ՝ ոստնի, թեւին տա, գնա,եւ աչքերով եմ գգվում ես նրան,նախանձում է իմ ձեռքը աչքերիս։Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ.երբ նորից նա գա... Կպահեմ ինձ մոտՄարիամից առած ժպիտը նրա՝որպես չխամրող սիրո լուսամփոփ,եւ իմ սենյակում միշտ լույս կլինի...Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ...սուրբ մաքրությունն է ասես այցելում.իսկ ինձ թվում էր՝ սիրո դարձ չկա...Վեր կենամ, գնամ դուռն Աստծո,վեր կենամ, գնամ ներում հայցելու...Ինձ այցելում է մի փոքրիկ աղջիկ։