Ինչ ասեի
Վարդան Հակոբյան
Ինչ ասեի՝ լռում էի, -Պահը ուրիշ ճյուղի թառեց,Երկնից կաթեց արյան մի շիթ,Առվի շուրթից շշուկն ընկավ։Լռում էի՝ ո՞նց խոսեի, -Թախծի ներսում բողբոջ պայթեց,Մի կայծոռիկ երգեց մթնում,Շունչս ծաղկի բաժակն ընկավ։Ինձ մնում էր միայն լռել, -Սիրտը կակղեց դողի ծայրին,Ջուրը կորավ չոր մարգերում,Ժայռից բեկոր գլորվեց ցած։Ուզում էի մի խոսք ասել, -Խոտը ծաղիկ մեկնեց քամուն,Դատարկ ափում աստղ իջավ,Լույսը կողերն ընկավ օրվա։Որոշեցի ոչինչ չասել, -Բաց ճամփան իր ոտքով եկավ,Մեղվի ներսում խնկաց դաշտը.Իմ բերանից խոսք են խլում։