Ինչո՞վ թարգմանել
Վարդան Հակոբյան
Քո հեզությունը մաքուր գույներով,Քաղցր բույրերով նկարում եմ եսՈւ արեգակի շող-շող թելերովՀորդում է հուրդ ու վարարում ես:Իմ երգի համար, նաեւ ինձ համարՄեղմ հայացքներդ շոյանք են, սեր են,Խոնջանքը հոգուդ՝ երգս է համառ,Խոհս, որ վաղուց քեզնով լցվել է:Թե հոգնած ճամփիդ շրշյուն եմ ծառի,Ծառը՝ մատներիդ դալարումն է սուրբ.Ծուփ-ծուփ երազիդ ծփանքը ծովիԻմ խաղաղ օրն է, երկինքը իմ լուրթ:Քո հոգնությունը, հոգնությունը քոԷլ ինչո՞վ, ասա, ինչո՞վ թարգմանել.Քեզնից վտակվող իմ սեր ու երգով,Թե այն ծաղկունքով, որ դու ես ցանել:Գուցե արեւի մշտավառությամբ,Իմ շեն օջախով թարգմանեմ գուցե,Քո սուրբ օրհնանքի խոնարհ բարությամբ,Խոսքիդ բույրով է տունս տուն դարձել:Քեզ նկարելը դժվար է, իրավ,Ինչ արած, սակայն, նորից եմ փորձում,Միայն թե մի քիչ ժպտա դու, իմ մայրԺպիտները քեզ այնպե՜ս են սազում...Քո դեմքին ցավի ակոսներ կան շատ,Դեմքիդ տեղ չկա լույս ժպիտների,Բայց ինչ էլ լինի, դու ժպտա, իմ մայր,Որ էլ շատանա արեւն աշխարհի...