Ինչպես գիշերվա երազ
Վարդան Հակոբյան
Ինչպես գիշերվա երազ ու տեսիլք՝Հալվում եմ ահա առավոտի մեջ:Բաց եմ արձակելԻնքս ինձ հիմաԵվ տեսնում եմ, թե ինչպես եմ կորչումԾանոթ ու օտար բոլոր կանչերում,Դառնում փնտրտուք,Ինչ-որ երազի իրականացում, Մի տեղ՝ բարի լույս,Մի տեղ հարսանիք ու իրարանցում,Գառան մայրականչ,Իր իսկ նվագով պար մտած հովիկ,Ծնվող մանկան ճիչ, Չգիտեմ էլ ինչ...Ինչպես գիշերվա երազ ու տեսիլքԱռավոտի մեջ հալվում եմ ահա:Չգիտեմ երբ եմ սկսվել, որտեղ,Չեմ էլ հավատում, թե վե՜րջ կունենամ: