Ինչպես հեքիաթում
Վարդան Հակոբյան
Աղջիկնե՜րը...Կարող են հենց ուզած ձեւով,Ինչպես լսած հեքիաթի մեջ,Ինձ դարձնել մի պարզ հոլիկԿամ՝Ապարանք Անմատչելի.Ոնց կամենան:Աղջիկնե՜րը...Ես չեմ կարող աղջիկներին երբեք ներել,Ամենից շատ՝Նրա համար,Որ այսքանով հանդերձ, նրանցԵս կարող եմ միայն սիրել: