Մենարան Վարդան Հակոբյան

Ինքնադիմանկար

Վարդան Հակոբյան

Ասեք, ո՞ր պատն է, որ վրան չունի հետքը ճակատիս-պատկեր՝ թռիչքում բացված թռչունի։Այն ո՞ր ճամփան է, որ չունի վրան հետքը իմ արյան-չքերվող երբեք՝ որպես սրտի խալ։Այն որ երկինքն է, որ չի կրում դեռ հետքը մորմոքիս-աչքերիս ծուխը միշտ ելնում է վեր։Այն ո՞ր... Լռում եմ։ Թե ինձ երբեւէ փորձեք նկարել-նայեցեք պատին, ճամփին, երկնքին։