Մենարան Վարդան Հակոբյան

Ինքս ինձ

Վարդան Հակոբյան

Դու քո խոհերի տաքուկ քուրքի մեջ փակվել-կծկվել,Պարուրել ես քեզ ապասման թմբիրովՈւ մրափել եսՁմեռվա քնով: Թե աչք ես բացում՝«Լեռներ եմ պահում,Ձորեր եմ պահում» մաշված բառերն եսԴու քեզ մատուցում - Հանգստացնող հաբեր են ասես:Մինչդեռ լեռնե՞րն են գուցե պահում քեզ:Պահեցեք իրար:Միայն... հերիք է, խեղդիր մրափդՈւ քաշիր հոգսը ճանապարհների:Ճանապարհները` թեկուզ միշտ արթուն,Պատասխան չեն տա ճամփորդի համար,Այդ ճամփորդներն ենՃամփեքի համար պատասխանատու: