Մենարան Վարդան Հակոբյան

Լաբիրինթոսներ

Վարդան Հակոբյան

Ծառի ճյուղերը ծանր ու թեթեւ են անումկապույտն անկշռելի։ Եվ երկինքը ծանրանում է՝երբ հավք չկա օդի մեջ։Ապագան մի ծալն էմիայն անցյալի՝դեռ չիրականացած։Ու թեպետ նույն առվակն է՝ նույն ձորում,բայց, երդվում եմ, ջուրն այսպես չէր հոսումայն հեռավոր, հեռավոր օրերին։Վերմակատակի մաշված խոսքերից բռնկվում են գիշերվափեշերը, եւ մգլահոտը զզվեցնում է արդեն։Բոլոր ծաղիկներըվերադիրներ են։ Եվ հետադիմությունը ոչ մի տեղցայտուն չէ այնքան, որքան առաջընթացում։ Իսկտերեւներից ոչ մեկը, քանի դեռ կանաչ էր, գլուխ չէր դնումքամու հետ։ Հիմա՝ մեկ է։Աշնան հասցեով երկտող գրելու միտք չունի ոչևոք,չնայած նա, դեղնաթղթերի վրա խաշամի, իր հասցեն է նետումամեն բակ, թողնում ամեն դռան ճեղքում։ Մանավանդ՝շուտով ձյուն կնստի ճամփեքին,եւ փոստը տեղ կհասնի միայն գարնանը, եթե վերջինս, իհարկե, գա։Արիադնայի կծիկը նետում եմ,գլուխ առնում ու գնում եմ՝առանց որեւէ ուղղության։