Մենարան Վարդան Հակոբյան

Ծածկագիր

Վարդան Հակոբյան

Մութն իմ մենության գաղտնագիրն էր մեկնում,երբ նկատեցի, թե ինչպես են աստղերը մեկ-մեկ գետի մեջ մտնումու դառնում խոսող ձկներ։Իսկ այն, ինչ ուզում էի լսել,դեռ ոչ-ոք, ավաղ, չի ասել։Անծանոթ ու նոր ճանապարհներինիմ մեջ մոմ չմնաց, որչվառվի։Մի սիրի՛ր ինձ, որ աչքս չփակեմ,մի սիրի՛ր ինձ, որ սերս չմեռնի,մի սիրի՛ր ինձ, որ քեզ սիրեմ։Իսկ երկնինքը անսահմանի ոլորտներիցշարունակում է ընթացքավորելմայրամուտներն ու արշալույսները հողի վրա,թիթեռների ու երազների թռիչքները,խոստովանությունները համբույրից առաջ,հոժարակամ առեւանգվող աղջիկների ծլվլոցները,աչքերիդ մեջ գամված աչքերի հետընթաց հայացքներըեւ այն ամենը, ինչի մի մասնիկն է հոգին։(Ո՞վ գիտե, գուցե դեռ կարող եմ քեզ տալ մի բան,որ միայն ես պիտի տայի. եւ ուրիշ՝ ոչ-ոք)։Մանուշակները գետափից կանչում-ճչում են, թեաստղերը դարձել են ճերմակ ջրահարսեր։ Ու մատներդայնպես ես խցկում մազերիս մեջ,որ ես՝ մորս մի կերպ մեծացրած տղան,մի վայրկյանի մեջ դառնում եմ նորից երեխա։Ինձ մի սիրի՛ր, ինձ մի սիրի՛ր, ինձ մի սիրի՛ր, խնդրում եմ։«Միթե ես ավելի սիրուն չեմ, քան ես». ասացիր դու,երբ վաղուց արդեն գնացել էիր։ «Իհարկե։Եվ՝ ոչ միայն». եւ համբուրում եմ քեզ,թեեւ վաղուց արդեն գնացել ես։Ասում են՝ սերը, ի վերջո, եսասիրություն է։Դեռ ոչ-ոք չի ասել այն,ինչ ուզում էի լսել։Իսկ լռության աղջիկը գիտե աշխարհի բոլոր երգերը,անգամ երգերն այն, որ չգիտե։Մութն իմ մենության գաղտնագիրն էր մեկնում,երբ նկատեցի, թե ինչպես ենխոսող ձկները ելնում մեկ-մեկ ու բարձրանում երկինք։