Մենարան Վարդան Հակոբյան

Ծաղիկներ (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Նրա աչքով միշտ ինձ նայում,Փայփայում եք ինձ, ծաղիկնե՛ր.Նրա բույրով միշտ հմայումՈւ վառում եք ինձ, ծաղիկնե՛ր:Հաճախ էլ երբ խենթ եմ լինում,Չեմ նկատում ձեզ իմ ճամփին,Դարձյալ դուք ինձ հետ եք մնում,Ներում եք միշտ ինձ, ծաղիկնե՛ր...Եվ կարիք կա՞ հարցնել՝ ինչո՞ւ.Իմ հոգու մեջ ձեզ պես մաքուրՄի սեր ունեմ ես, ծաղիկնե՛ր...