Մենարան Վարդան Հակոբյան

Ծանրացող իրիկուն

Վարդան Հակոբյան

Իմ ապրած ժամանակի մեջ կան վայրկյաններ, որ, փաստորեն,ինձ շրջանցել են։ Եվ երբ ես նայում եմ քեզ՝ չգիտեմ, թեուր եմ նայում։ Ամեն ինչ երեւում է վերջում, բացի վերջից։Ծառ,արի ինձ վառեմ, դումի քիչ տաքացիր։Ընդդիմադիր գծերի հայր Խոան Միրոյի տիեզերական քմծիծաղըկախվել է երկնքի քիվերից՝ որպես կրակի ստվեր։ Եվ զանգնինձ հնչեցնում է։ Մութը ձորերում խիտ է, սարի վրա՝ լույսից մի թեթեւ վախեցած։Մոմ,ինձ վառեմ քո առաջ, դումի քիչ աղոթիր՝ առ երկինք։Երբ ես ընկնում եմ, ոչ ոք մեղավոր չէ դրանում, առավել եւս՝ ես։ Հայտնիճանապարհները մարդուց դուրս են մնում, որ նա կարողանա հասնել։ (Ինձհավերժ անհաս մնացին այն գագաթները, որոնց ես հասա)։Աղավնի,դու սպասիր Մասիսի վրա, եսձիթենու ճյուղը կտցած՝ թռչեմ քեզ մոտ։Ծառերն ընթանում են ջրերից արագ։ Լուսաստղն ինքն իրենիցուշացավ։ Ծաղիկներ վերցրու քեզ հետ, որ ուղին ընթանա անսխալ։ Իսկ ես ուզում եմ անպայման գնալ մի տեղ, ուր չի կարելի գնալ։ 2004թ.