Ծիծաղում են աղջիկները
Վարդան Հակոբյան
Ծիծաղում են աղջիկները,Ծիծաղում են,Ծաղկում իրենց ծիծաղի մեջ:Եվ այնպես ջերմ,Գեղեցիկ է աշխարհը ինձ Թվում մի պահ...Լեռներն ասեսՊատվանդան են դառնում գարնանԱրեգակին,Երկինքը սեր,Ջերմություն է լուռ խնկարկումՈւ իր կապույտ անհունությամբ, Իր մաքրությամբԼցնում սիրտն իմ ու իմ հոգին:Առուները գալիս հեռվից,Սիրով լցված ձեռքերի պեսՓաթաթվում ենԾնկներին այն կանաչ ծառի,Որ կանգնել է ժայռի ծերպին... . . . . . . . . . . . . . . . . . . . . Ծիծաղում են աղջիկները,Իմ հույսերը ծիծաղում են,Եվ աշխարհը երգ է դառնում,Ծաղկում նրանց ծիծաղի մեջ...