Մենարան Վարդան Հակոբյան

Ծնունդս

Վարդան Հակոբյան

Ինձ չեն ուղարկել,Եկել եմ ինքս,Ու մարդիկ ինչ-որ մի թղթի վրաԾնունդս նշել,Ինչ-որ անուն են դրել ինձ վրա:Մինչդեռ անունս՝ արյանս մեջ է:Ծննդյան թիվը պահելու համար Պետք չեն ինձ թղթերԿամ ծննդական.Իմ կյանքով պիտի գրի առնեմ ես Եվ իմ ծնունդը, Եվ անունը իմ: