Մենարան Վարդան Հակոբյան

Կանաչը տեղ-տեղ մգում է

Վարդան Հակոբյան

Կանաչը տեղ-տեղ մգում է, կապտում։Խոտափնջերը խտուտ են գալիսներսից,շարժվում են -թռնչաբուն են պահում իրենց մեջ։Եվ այդ բներում,աճում են թեւեր,որ երկնքից են միայն երեւում։Եվ այդ բներումաճում է օրը՝որ էլ հավքերին չի մոռանալու։Եվ այդ բներումաճում է երգը՝իմ քառսուն տարվա ծաղկաթերթերով...Եվ այդ բներումաճում է լույսը՝մեր երազների վրա պահապան։Եվ այդ բներում հարսենահավքն էելումուտ անում՝վերից տեսնողը արեւը լինի,ներքեւից՝ հողը,քանզի դաշտի մեջ, ծաղկած դաշտի մեջմեղք չունի ոչ մի եւ ոչ մի ծաղիկ,որ աղվեսներիպոչն էլ, ավա՜ղ, «ծաղիկ է լինում»։Շարժվում են ներսից, խտուտ են գալիսթանձր կանաչով ջոկվող-նշմարվողխոտափնջերը,բարձրանում են եւ երկինք են տանումբները՝ հույսի հավատին պարզած...բները՝ լույսի հավատին պարզած։