Մենարան Վարդան Հակոբյան

Այս աղջիկը

Վարդան Հակոբյան

Այս աղջիկը՝ նուրբ մեղեդի,Ասես հովն է նրան տանում.Իմ աչքերից երգ է հանումԱյս աղջիկը՝ նուրբ մեղեդի։Քայլքը շրշյուն ջինջ եղեգի,Իմ մեջ անուշ ցավ է մանում.Այս աղջիկը՝ նուրբ մեղեդի,Ասես հովն է նրան տանում։