Մենարան Վարդան Հակոբյան

Կաչաղակի կտցից ընկած

Վարդան Հակոբյան

Կաչաղակի կտցից ընկած, դժվար ծառեր՝Անմատչելի բարձունքներին լերկ ժայռերի,Ձեր պտուղը ունի համն իմ մաքառումի,Կաչաղակի կտցից ընկած, դժվար ծառեր։Մանկությունս ձեր ճյուղին էր, ո՞ւր է թռել,Ձեր մրգերն էր տալիս վայրի հավքին, առվին։Կաչաղակի կտցից ընկած, դժվար ծառեր՝Անմատչելի բարձունքներին լերկ ժայռերի։