Կռունկ (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Ես ինչպես թռչեմ ջարդված թեւերով, -Պիտի գարունը ծլեր իմ թեւին,Ցոլանար լեռը զույգ գմբեթներով,Եվ քարը ճաքեր կարոտի նման.Ջարդված թեւերով ես ինչպե՞ս թռչեմ։Ես ինչպես թռչեմ ջարդված թեւերով, -Իմ թեւը նետի սուր ծայրին մնաց,Երկինքը գոցվեց իմ թեւի վրա,Տունս իմ տնից դուրս մնաց հեռվում.Ջարդված թեւերով ես ինչպե՞ս թռչեմ։Ես ինչպես թռչեմ ջարդված թեւերով, -Գիշերն երամից ուզում էր մի զոհԵվ, ընկերներիս տված իղձ ու խոհ,Վտանգի ճամփան ինձնով փակեցի...Ես ինչպե՞ս թռչեմ ջարդված թեւերով։Ես ինչպես թռչեմ ջարդված թեւերով, -Իմ տեղը բացված վերք է երամում,Երամի կանչը - յոթ սար, յոթ ձոր դեն-Ինձ որոնում է լացերգի նման...Ես թռչելու եմ թեւով երամի։