Կռունկներ անցան
Վարդան Հակոբյան
Կռունկներ անցան - աստղերի երամ,Ինչ որ բան էին ուզում ինձ ասել,Միաձայն էին ձգտում համոզել,Կռունկներ անցան - աստղերի երամ։Գուցե պե՞տք էի - ճամփորդ են նրանք,Ոնց էին տանս տեղը իմացել.Կռունկներ անցան - աստղերի երամ,Ինչ որ բան էին ուզում ինձ ասել։