Կրակը
Վարդան Հակոբյան
Կրակը վաղուց հոգնել է արդեն։Զուր մի՛ փորփրի մոխիրները տաք, Լսիր շշուկն իմՈւ դանդաղ հանգչող ցավերիդ համարՊսակներ հյուսիր Քո երազներից,ի՜նչ անենք հիմա, որ այդպես եղավ։Անուշ էր սիրո ցավը, բայց ոչի՜նչ,Հասկանում եմ քեզ,Ցավ չունենալն էլ մի ուրիշ ցավ է։ Այդ մասին՝ հետո՜...Հիմա, սիրելի՜ս, մի ելք է մնում.«Ուզում ես մարիր, Չես ուզում՝ վառիր,Միայն թե սիրո ծխալն ո՞ւմ է պետք»...Կրակը վաղուց հոգնել է արդեն։