Այս պահին
Վարդան Հակոբյան
Այս պահին մարդ են սպանում ինչ-որ տեղ՝Մեռնո՜ւմ է պահը... Ես մեղավո՞ր չեմ:Իսկ այստեղ ահա երգն է արարվումՄիեւնույն պահին,Վերածնվում է կյանքը նրա մեջ:Ասում եմ՝ իմ երգ,Քիչ է՝ ծնվելու ժամը իմանալ,Հավերժանալու,Հավերժ ապրելու համար պետք է եւ Գեղեցիկ մահվան պահը իմանալ՝Ավարայրի սուրբ հերոսների պես:Այս պահին ի՞նչ ես մտածում, աշխա՛րհ: