Մենարան Վարդան Հակոբյան

Կրծքիս եմ առել

Վարդան Հակոբյան

Կրծքիս եմ առել կիթառը լուսնիՈւ նվագում եմ, ձայնակցի՛ր, գարու՛ն.Թող երգը երկնի կապույտին հյուսվի,Նոր աստղեր վառի երկնակամարում։Իմ մատների տակ լույս է ու այրում,Լարերն աղջկա վարսեր են ասես.Մեղեդիները սեր են բուրվառումՈւ քաղցրանում է աշխարհը այնպե՜ս։