Կրկին՝ բողբոջի բացման հանդիսավոր արարողություն
Վարդան Հակոբյան
Կա մի ծաղիկ, որ աճում է միայնբանտերիպատուհաններին, որոնցով միշտ դուրս են նայումկալանավորների երազկոտ աչքերը։Աշխարհում առաջին վերադարձը սրբագործել ենաղավնիները։Վճռաբեկժամանակ։Օրը - հիշատակի համար հոտնկայս անցնողրոպեներ։ Գերցավը մարդունդարձնում է գերմարդ։ Ամեն աղջկա ձեռքում վարդ կա՝անգամ եթե չկա, պարզապեսմեր աչքերը տառապում են վատատեսությամբ։Արդյոք աստղինհաջողվո՞ւմ էհասնել ինքն իրեն։ Ավելի ու ավելի շատանում ենսիրո երգիչներն աշխարհում՝ քանի դեռ սեր չկա։Ուղեղիս մեջ այս ի՞նչ բառեր են. «Ներիր, Երեւան,արյան հոտ կա վարդերիդ մեջ»։ Մեծագույն սխրանքըտիեզերքում,դա բողբոջի բացումն է։ Հասնելը կորցնել է, անշուշտ։Եվ չկա ավելի հիմար հարց, քան «Ուր ես գնում»-ը,որովհետեւ բոլորս, ի վերջո, նույն տեղն ենք գնում։Տխուր օդ։ Անծանոթ ստվերուհի։ Իսկ Գյուստավ Ֆլոբերնասում է, թե կա մի ծառ՝ բաբելոնյան ինչ որ հասցեով, որի ճյուղերին, մրգերի տեղակ, մարդկային գլուխներ են աճում։Մի մրջյուն ծառի բունն ի վեր բարձրանում է, երեւի, երկինք։