Մենարան Վարդան Հակոբյան

Կրկնակի Արշակ կամ սև-սպիտակ ձյուն

Վարդան Հակոբյան

Պատերազմի զավակները վազվզում են հին խրամատներում,որոնք հիշեցնում են այն սեւ երիզները,որ պահվում են տներում՝հայրերի ու ավագ եղբայրների անպայման ժպտադեմ նկարները շրջանակած։Առավոտյան, սակայն, երբ ելան՝ ձյուն կար։ Եվձյունի վրա միայն աջ ոտքի հետք էր, ձախը չկար։ Արշակն է, ուրեմն, այստեղովանցել։ Եվ տեսնելով դուռը դռան այրիացած հարեւանուհուուղիղ պատուհանի տակից սկսվող ոտնա-հետքերը, նա հենակը տնկել է օդում՝ միակ ոտքին մեխված,հայացքը երկնքին հառած, աչքերով բռնել է Աստծո աչքերըու թե ինչ են ասել-խոսել, առել-տվել, ոչ ոք չի իմացել։Չարը խափանվի, Տեր Աստված, չարը խափանվի՝իրենց երեսներին թաքուն խաչ են հանելթաղի պատուհաններից նայող անամուսին կանայք՝բերաններից ելած խիստ տաք շունչը խաչաձեւ թողնելով սառը օդում։Իսկ երբ թաղի Արշակը մտել է իրենց գոմը, միանգամիցձիերի անասեղ բաշերը մճճող սատանաներին ոտնատակ է տվել, ջարդուխուրդ արել, ոչնչացրել,իսկ երբ Արշակը ճանապարհ է ընկել դեպի հանդերը,հազար տարվա ծանոթ ծառը՝առանց պոկելու կամ տեղից շարժելու (ճյուղով խփում էր ճամփորդներին)ճանապարհի աջ կողմից փոխադրել է ձախ, ավելի հարմար էր այդպես,իսկ երբ Արշակը (սրտին դանակ խփեիր՝ արյուն չէր գա)կրկին տուն է հասել, ասում են՝տարին մեկ անգամ այդպես լինում է,աչքի առաջ սրահում կախված հրացանըինքն իրեն աշխարհով մեկ տրաքել է։ Տե՜ր Աստված։Սա վատ նշան է՝ կապտած բռունցքներին փչել են հարեւանները։ Եվ մի արնալուսին գիշեր դիրք բռնել Սարումի ընկեր Արշակըեւ ստվերին սեւ գյուլլել է հենց նույն պատուհանի տակ։ Եվ անհայտից եկածՍարումի շիրմին, որի կորստյան համար կնոջըմի փոքրիկ գումար էին նշանակել (ինչու եւ Սարումը քաղաքիցթաքուն էր գալիս-գնում), շվարած-անտեղյակ-անգետԱրշակն ասել է. «Ես դռնից եկողին ինչու պիտի կրակեի, ես կրակել եմ պատուհանից մտնողի վրա, ես Սարումին չեմ սպանել, ես նրան եմ սպանել, ով պիտի իմ տան պատուհանով մտներ,եթե հանկարծ կռվից իմ աջ ոտքն էլ չգար»։Հալոցք է արդեն։ Եվ պատերազմի զավակներըվազվզում են հին խրամատներում,որոնք հիշեցնում են այն սեւ երիզները,որ պահվում են տներում՝հայրերի ու ավագ եղբայրների անպայման ժպտադեմ նկարները շրջանակած։