Հակառակ ընդդիմադիր մատների
Վարդան Հակոբյան
Հակառակ ընդդիմադիր մատների,հանվելիս պատառոտված ներքնաշորեր կամ պայթողերազներ հիշեցնող բառերըսիրում եմ։ Բայց կա եւ դրա մյուս երեսը.«Առանց քեզ չեմ կարող»,«Դու իմ միակն ես» եւ այլն... Հանդարտ բառեր, որոնքբարձրացել են օդ ու ծառերի սաղարթներիցկախված են սարդոստայնի, մշուշի պես,քամին պիտի տանի,ծեր հավաքարարը անօգնական է այստեղ։Շատ դժվար է առավոտը հաջորդելնստարանաշատ ու մութ այգու գիշերին։Ես քեզ այլեւս չեմ ասելու, թե սիրում եմ,երբե՛ք,քանի որ, կրկնում եմ կրկին, իսկապես սիրում եմ։