Մենարան Վարդան Հակոբյան

Հայ ժողովուրդ

Վարդան Հակոբյան

Աստվածասիրտ։ Աստվածասեր։ Աստվածամերձ։Աստվածամեծ։ Աստվածալույս։ Աստվածաշունչ։Աստվածաստեղծ։ Աստվածալեռ։ Աստվածավեհ։Աստվածալուռ։ Աստվածալուր։ Աստվածադուռ։Հրեշտակների ժողովուրդ։ Ժողովուրդ - Աստված։Եվ մեղավոր հայ չի լինում։Եթե անգամ մեղքի մեջ հայտնվի, այնու-ամենայնիվ,անմեղ ու մաքուր, հրեշտակ է հայը։Եվ Արարատի շուրջ հսկում է անդուլընթացքն աղավնու,որի կտուցին ձիթենու շյուղ կա՝ամբողջ աշխարհի մարդկության համար։Արարատի ձյունաճերմակ գագաթըթեւ է հրեշտակի -միշտ թռիչքում, միշտ երկնքի մեջ։