Մենարան Վարդան Հակոբյան

Հայրենի քաղաք

Վարդան Հակոբյան

Ստեփանակերտի շինարարներին1Խիզախություն են հուշում լեռները.իսկ աղբյուրներըե՞րբ են վարարել հորդ անձրեւներից -Նրանց ակունքը մաքուր ու խորն է՝եթե ծարավ ես։Երազիս որթը ձորերից եկելու մագլցում է երկինքներն ի վեր,որ նորից ծաղկած մնա երազըհորիզոնիս մեջ՝ նոր Ավոկադո։Քանի՜ տարի է՝ վարպետ Սիմոնըքարերում պահվածձայները դուրս է հանում զարկից զարկ։Գեղեցկանում է քարը մեսրոպյան անուշ գրերով, նախշազարդերով՝նուռ ու խաղողի։Ջրերում հավերժ ջահել ոգի կա,քարերը այստեղ չեն ծերանալու։Ես հավերժորեն հոսող ջրի հետ՝գրերի մեջ սուրբ,պիտի համբուրեմ աջը Մաշտոցի,որ բռնեց մի օր ձեռքը արեւիեւ իմ մթամած լեռները բերեց։2Լեռները այնքան մոտիկ են թեքվելքաղաքի վրա,որ նրանց լանջին զանգակող առվիղողանջներն ասես ունկերիդ մեջ են -մաքո՜ւր, թարմաշունչ։Իսկ աղջիկները, որ սիրահար են,շատ են սիրելի,եւ ավելի է իմ սիրտը դողումմաքրության համար նրանց մեծ սիրո,քան մեր քաղաքիբարդիներն ամեն՝ միասին վերցրած.ճարտարապետինախագծերում երբեք չնշվածանկյուն են նրանք միշտ ապահովում,որ սիրո անմահ պահն առանձնանա։Ես հավերժորեն կամ իմ քաղաքում։Ես փողոցներով միշտ էլ անցնում եմ՝ոչ թե քայլելով,այլ որպես առու-ծծվելով հողը,այլ որպես ծառի շյուղը այն հրաշք՝թե հողին կպավ՝ արմատ է ձգում։Ծաղիկներն ասես այդ մենք չենք դնումնահատակների պատվանդաններին,իրենք են ելնում հուշաքարերից, որ հայրենի են,նվիրաբերման կրակներ ունեն։Եվ սուրբ են, սուրբ են քարերը բոլոր,աղբյուրներ ու ծառ,շենք ու փողոցներ,քանզի... սիրում են բոլորը այստեղ,քանզի բոլորը... սիրահարներ են։Սիրում են որդո՛ւն,մո՛րը,թոռա՛նը, սիրած աղջկա՛ն,վեհացող ծառը, օր՛ը, ապագա՛ն։Ստեփանակերտը այս ամենն է հենց։Միակ քաղաքն է Ստեփանակերտը,որտեղ որ հիմա (եւ հավերժորեն) ապրում է մայրս՝թոռ ու ծոռան հետ ու երազների։3Դու իմ ներսում էլ նստած ես այդպես՝կանաչությունդերկնքին պարզած լեռների վրա։Եվ զորեղ է քո սերը ավելի,քան վերջին ձյունով պարուրված հողումարթնացող գարնանհղացումը տաք։Ես միշտ քնում եմ դեմքս դեպի քեզ։Իսկ երբ նայում եմ (շատ եմ նայում քեզ),Իմ հայացքի մեջ երեւում են պարզ երկու սեղմված ձեռք՝ զավակի ու հոր.եւ ջերմանում եմ - որպես սեղմված ձեռք,որպես սեղմող ձեռքջերմանում ես դու՝ ջերմացնելուց... Հայրենի քաղաք իմ Ստեփանակերտ։Մայթեզրին ահա բարի մի ծերուկխոնարհված հողն է համբուրում ասես...Ես մոտենում եմ՝ ինչպիսի՝ համբույր,խաղողի որթ է տնկվում պարզապես։Ես չեմ մեռնելու, որ քո մայթերով՝փողոցի ծայրին արդեն ոտք դրածլեռների հետ քոքայլեմ միշտ այսպես՝ ախպերավարի։