Մենարան Վարդան Հակոբյան

Հանկարծ չթողնես՝ ծերանամ

Վարդան Հակոբյան

Կուզեմ հավաքել օրերս ապրած,բայց ես չգիտեմ՝ դա կհաջողվի՞։Օրերից մեկըանչափ կապույտ էր,որովհետեւ ես հանդիպել եմ քեզու երազել եմ քեզ հետ միասինգարունքվա աստղոտ երկնքի ներքո։Օրերից մեկըեղեգան դող էր,որովհետեւ մենք, երբ հովտից ելանք,ոչ ոք չտեսավ, որ ջրից պոկվածալիքներ ենք մենք՝ հավքի թեւերով։Օրերից մեկը...Ո՞ր օրը ասեմ,վաղուց իրար են ձուլվել-միացելիմ ու քո մեկտեղ ապրած օրերը,ջոկելու ոչ մի հնար չի մնում։Օրերից մեկն էլ...Տարիքը ահաթխսամոր նման թեւերը փռում,թեքվող լույսերի շվաքում հողոտթեւերի տակ է օրերը առնում։Դրսում ոչ մի օր չմնա՞ց, արդյոք...Միմիայն սիրո օրերն են հիշվում։Ես ու դու, սեր իմ, դեռ ճամփա ունենք,դեռ արեգակը նոր է դուրս գալիս,դեռ աքլորը իր թառից չի կանչել,դեռ արոտի չեն նախիրը տարել,դեռ պիտի գնանք...Մեր դեմից, նայի՛ր,գալիս է ջահել ու անմաշ մի օր, իմ ու քո օրը,գուցե մեր ապրած բոլոր օրերիցամենալավըու՝թեւավորը...Չթողնես, սեր իմ, հանկարծ... ծերանամ։Շարունակում են օրերը իրար,իսկ մեզ՝ սերերը թող շարունակեն...